Ապրիլի 12-ին չորս երկրում վերսկսւում է Հայկական Սփիւռքի հարցախոյզը  

Հայկական Սփիւռքի հարցախոյզը այս գարնանը կ՚իրականացուի Մեծ Բրիտանիայի (յատկապէս Լոնտոն, Մանչեսթըր, Պիրմինկհեմ), Փարիզի և նրա շրջակայքի, Պելճիքայի (յատկապէս Պրիւքսէլի եւ Անտվերպենի) և Տոնի Ռոստովի (Ռուսաստան) հայկական համայնքներում:

Հայկական Սփիւռքի հարցախոյզը (ՀՍՀ) Գալուստ Կիւլպէնկեան hիմնարկութեան նախաձեռնութիւնն է, որը գործում է Լոնտոնի հայկական ինստիտուտի հովանու ներքոյ, մի խումբ գիտնականների և հետազօտողների առաջնորդութեամբ:

Հետազոտութիւնը արժէքաւոր պատկերացում է տալիս Սփիւռքի հասարակական կարծիքի և բազմաթիւ հարցերի շուրջ մարդկանց մտքերի վերաբերեալ: Այն փաստահաւաք գիտելիք է տրամադրում հանրութեանը և օգտակար տուեալներ՝ համայնքների առաջնորդներին, գործիչներին և քաղաքականութիւն մշակողներին՝ ի թիւս այլոց, ինչը թոյլ է տալիս աւելի լաւ հասկանալ ու վերլուծել համայնքները՝ ծրագրերի ու նախագծերի մշակման համար։

Ինչպէս բացատրում է Օքսֆորտի համալսարանի դասախօս եւ ՀՍՀ տնօրէն դոկտոր Հրաչ Չիլինկիրեանը․ «Հետազոտութեան ընթացքում հարցուողներից փորձում ենք իմանալ նրանց մտքերն ու տեսակէտերը ինքնութեան, ինչպէս նաև պատկանելութեան հետ կապուած այլ խնդիրների վերաբերեալ` որպէս հայեր և որպէս տարբեր երկրների քաղաքացիներ: Այլ թեմաների թւում են լեզուն և մշակոյթը, եկեղեցին և կրօնը, համայնքային ներգրաւուածութիւնը, Հայաստանի հետ յարաբերութիւնները, համավարակն ու Արցախեան պատերազմը»: Վերջին երկու թեմաներն այս տարի են աւելացուել հարցաթերթիկում։

«Համայնքների բոլոր անդամներին խրախուսում ենք մասնակցել հետազօտութեան այս շրջափուլի հարցմանը», – ասաց Չիլինկիրեանը: Պելճիքայում, Բրիտանիայում, Փարիզում և Տոնի Ռոստովում բնակուող ցանկացած հայ, որի 16 տարեկանը լրացել է, կարող է ապրիլի 12-ից առցանց լրացնել հարցաթերթիկը՝ այցելելով www.armeniandiasporasurvey.com:  Նրանց համար, ովքեր ցանկանում են այն լրացնել առձեռն, հասանելի կը լինեն տպագիր հարցաթերթիկներ:

ՀՍՀ-ը մեկնարկել է 2018-ին՝ նախնական հետազօտութիւն կատարելով  չորս համայնքում ՝ Պոսթըն, Գահիրէ, Մարսէյլ և Փասատենա: Յաջողութեան հասնելով՝ 2019 թուականին այն  հետազօտել է ևս չորս համայնք ՝ Արժանթին, Լիբանան, Գանատա (Մոնթրէալ) և Ռումանիա:

յ հարցախոյզում ներառուած համայնքները պէտք է ուսումնասիրուէին 2020 թուականին, սակայն դաշտային աշխատանքները յետաձգուեցին համաճարակի և Արցախեան երկրորդ պատերազմի պատճառով: Այս տարուայ աշնանը նախատեսւում է հարցախոյց կատարել Հիւսիսային Ամերիկայի համայնքներում։ Սրանով կ՚եզրափակուի նախագծի եռամեայ շրջանը։

«Ուրախ ենք, որ բազում երկրների Սփիւռքի մասին այս սիստեմատիկ հետազօտութիւնը հունի մէջ է այժմ», – ասում է Գալուստ Կիւլպէնկեան hիմնարկութեան Հայ համայնքների բաժնի տնօրէն դոկտոր Ռազմիկ Փանոսեանը: «Այս հետազօտական ​​նախագիծը շատ շօշափելի արդիւնքներ է տալիս քաղաքականութիւնների մշակման համար, յատկապէս՝ ի տես այն հսկայական մարտահրաւէրների, որ ծառացել են Հայաստանի և հայերի առաջ», – աւելացնում է նա:

2018 և 2019 թուականների ուսումնասիրութիւնների արդիւնքները հրապարակվել են առանձին-առանձին: 2019-ի ուսումնասիրութիւնը հասանելի է անգլրէն, հայերէն և սպաներէն: Բոլոր զեկոյցները կարելի է անվճար ներբեռնել ՀՍՀ կայքէջից՝

https://www.armeniandiasporasurvey.com:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.