Չինական սարքաւորումներ՝ հայկական բանակին
1943
0
ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տնօոյեանը Յուլիս 6-ին, Հայաստանի մօտ Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Թիան Էրլունի և դեսպանութեան ռազմական և ռազմօդային կցորդ, աւագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելած է բանակի զօրամասերէն մէկը։
Դաւիթ Տօնոյեանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաներու ուղեկցութեամբ շրջած են զօրամասին մէջ և ծանօթացած են Չինաստանի կողմէ նուիրուած սարքաւորումներուն։ Նախարար Տոնոյանը շնորհակալութիւն յայտնած է Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան համագործակցութեան և աջակցութեան համար։ Այս մասին գրած է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը։