Տարածք՝ խաղաղութեան դիմաց, կարգավիճակի դիմաց սկզբունքներն անընդունելի են. Արցախի ԱԺ նախագահ
- (0)

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը ֆեյսպուք իր էջին վրայ հետեւեալ գրառումը կատրած է.
«Խորհրդարանի ղեկավարի պաշտօնում իմ գործունէութեան ընթացքում չի եղել մի դէպք, երբ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում երբևէ Արցախի իշխանութիւնների հետ խօսեն պարտադրանքի լեզուով: Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթիւրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետւում 2020թ. Արցախում սպասուող ընտրութիւնների ֆոնին:
Ինչ վերաբերում է 2016թ. Յուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպէս դրա մասնակից՝ կը ցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:
Թէ ինչ է քննարկուել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից յետոյ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերլալ թէ՛ պաշտօնական Երևանի, և թէ՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն աւելի են կոշտացել:
Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղութեան դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են:
Դաւադրութեան տեսութիւն զարգացնելու փոխարէն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»: