ՖԻՖԱ-ի Դասաւորում. Հայաստան Տարին Աւարտեց 123-րդ Դիրքին Վրայ


fifa-ranking_120315

ՖԻՖԱ-ն երէկ հրապարակեց 2015 տարուան վերջին դասաւորումը:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 4 դիրքի ոստում մը արձանագրելով տարին աւարտեց 123-րդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 285 կէտ:

Պելճիքա մնաց պարագլուխի դիրքին վրայ` 1494 կէտով, մինչ անոր ետին յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւեցին Արժանթին (1455) եւ Սպանիա (1370):

Իսկ 4-էն 10-րդ դիրքերը յաջորդաբար գրաւեցին Գերմանիա (1347), Չիլի (1273), Պրազիլ (1251), Փորթուգալ (1219), Քոլոմպիա (1211), Անգլիա (1106) եւ Աւստրիա (1091):

Ռուսիա գրաւեց 24-րդ դիրքը (895), իսկ Ազրպէյճան` 117-րդ դիրքը (296):


Leave a Comment

You must be logged in to post a comment.