December 18, 2025
Հայկական Ֆութպոլ. Հայաստանի 24-րդ Ախոյեանութիւնը Կը Սկսի 1 Օգոստոսին
- (0)
1 օգոստոսին ազդանշանը կը տրուի Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի 24-րդ ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանին:
Ախոյեանութիւնը տեղի կ՛ունենայ աշուն-գարուն դրութեամբ եւ բաղկացած կ՛ըլլայ 4 շրջաններէ:
Այս ախոյեանութեան կը մասնակցին հետեւեալ 8 խումբերը. Փիւնիկ, Ուլիս, Շիրակ, Ալաշկերտ, Միքա, Գանձասար – Կապան, Բանանց եւ Արարատ:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը կը յայտնէ նաեւ, որ 3 օգոստոսին կը սկսի նաեւ Հայաստանի առաջին դասակարգի ախոյեանութիւնը:
Ստորեւ` յայտագիրը (ժամերը` Երեւանի ժամանակացոյցով)
|
ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՍԱԿԱՐԳ (Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ) |
||
| (ՇԱԲԱԹ, 1 ՕԳՈՍՏՈՍ) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Փիւնիկ – Ալաշկերտ | 19:00 | Ֆութպոլի Ակադեմիա |
| Բանանց – Միքա | 19:00 | Բանանց 1 |
| (ԿԻՐԱԿԻ, 2 ՕԳՈՍՏՈՍ) | ||
| Արարատ – Ուլիս | 17:30 | Հրազդան |
| Շիրակ – Գանձասար Կապան | 17:30 | Քաղաքային |
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| (ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 3 ՕԳՈՍՏՈՍ) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Փիւնիկ-2 – Ալաշկերտ-2 | 18:00 | Փիւնիկ |
| Բանանց-2 – Միքա-2 | 18:00 | Բանանց-2 |
| Արարատ-2 – Ուլիս-2 | 18:00 | Քաս. մարզիկ |
| Շիրակ-2 – Գանձասար-Կապան-2 | 18:00 | Քաղաքային |