ՀՀ Անկախութեան 25ամեակին Նուիրուած Ընդունելութիւն Լոս Անջելեսում

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper
Horizon Weekly Newspaper
Horizon Weekly Newspaper

Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան կողմից կազմակերպուած՝ Հայաստանի անկախութեան 25ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառումների շարքը եզրափակուել է տօնական ընդունելութեամբ, որը տեղի է ունեցել «Բեվերլի Հիլթըն» հիւրանոցի հանդիսասրահում: Տօնին մասնակցել են ամերիկեան դաշնային եւ տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներ, համայնքային կառոյցների ղեկավարներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Ներկաներին ուղղուած իր ողջոյնի խօսքում՝ ՀՀ գլխաւոր հիւպատոս Սերգէյ Սարկիսովը եւս մէկ անգամ շնորհաւորել է բոլորին այս կարեւոր տօնի կապակցութեամբ՝ բարգաւաճում եւ նորանոր յաջողութիւններ մաղթելով Հայաստանին եւ Արցախին:

Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր յղել ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, ով շնորհաւորել է ամերիկահայերին ՀՀ անկախութեան 25ամեակի կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնել ամերիկահայ համայնքի բոլոր կազմակերպութիւններին, կառոյցներին եւ միութիւններին՝ անկախութեան 25 տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակութեան համար:

Տօնական երեկոյին մասնակցել են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրիկորեանը, Փոլ Կորտեզը, Սեբաստիան Ռիդլի-Թոմասը, Գլենդելի ոստիկանապետ Ռոբերտ Կաստրօն, Լոս Անջելեսում հաւատարմագրուած երկրների գլխաւոր հիւպատոսներ, ԱՄՆ պետքարտուղարութեան Լոս Անջելեսի գրասենեակի տնօրէն æէյմս Փարաւոնեանը, Մոնթեբելլոյի քաղաքապետ æէք Հաջինեանը, Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Խաչօ Աչաջեանը եւ այլք:

Իր շնորհաւորական խօսքում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իրենց, նաեւ Սփիւռքի համար առաջնային պէտք է լինի Հայաստանի տնտեսական զարգացումը, Արցախի անվտանգութեան ապահովումը եւ Թուրքիայի հակահայ քաղաքականութեան հակադարձումը:

Երեկոյի մշակութային հատուածում կատարումներով հանդէս են եկել «Բելֆրի» սիմֆոնիկ նուագախումբն ու «Գէորգեաններ» պարային համոյթը: