Մեր մասին

Հորիզոնը պաշտօնաթերթն է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գանատայի Կեդրոնական կոմիտէին: Կը հրատարակուի 28 Մայիս 1979-էն ի վեր։

1984-ի դեկտեմբերէն սկսեալ Հորիզոն օժտուած է գրական բաժինով, որ այսօր Սփիւռքի հազուագիւտ գրական բեմերէն մէկը կը հանդիսանայ։

1990-ական թուականներուն, Հորիզոն առաջինն էր Սփիւռքի եւ Հայաստանի հայ մամուլի ընտանիքին մէջ, որ ունեցաւ իր կայքէջը համաշխարհային համացանցին վրայ: Կայքէջը կամքէ անկախ պատճառներով դադրեցաւ գործելէ 1999-ին: Հորիզոն-ի նոր կայքէջը վերահաստատուեցաւ 2005-ին, իսկ 2013-ի Մայիս 28-ին արդիական գիտարուեստով օժտուած կը ներկայանայ հասարակութեան:

1992-էն ի վեր թերթին մէջ իբր ներդիր լոյս կը տեսնէ անգլերէն-ֆրանսերէն յաւելուածը: Թերթը ունի նաեւ իր մանկապատանեկան յաւելուածը: 2001-էն ի վեր, տարեկան դրութեամբ Հորիզոն կը հրատարակէ իր գունաւոր տարեգիրքը:

Հորիզոն-ի կողմէ հրատարակուած են Վարուժան Պոյաճեանի՝ Հայ լուսաւորչութեան կեդրոններ (1996), Համլէթ Գէորգեանի՝ Պետոն (1996) եւ Լարիսա Գէորգեանի՝ Ես տեսայ իմ երկիրը (2005) գիրքերը:

Հորիզոն անդամ է The National Ethnic Press and Media Council of Canada (NEPMCC) կազմակերպութեան եւ իր ներկայացուցիչով կը մասնակցի Council-ի ժողովներուն:

 

Horizon Armenian weekly

Horizon Armenian Weekly was first published in 1979. It is the official publication of Canada s Armenian Revolutionary Federation (ARF) Central Committee. 
In September 2002, Horizon was the only Quebec ethnic newspaper to be recognized by the Canadian Ethnic Press Council as one of the best across Canada. Horizon was one of eight to be honoured from more than 800 publications in 125 languages.

First published on May 28 1979, Horizon Weekly has continuously grown, publishing numerous monthly supplements, and since 2000 has published It s yearly magazine editions.
The current editor-in-chief of Horizon weekly is Vahakn Karakachian. For more information visit Horizon weekly's wiki site.

http://en.wikipedia.org/wiki/Horizon_Weekly

         
       Kantsasar Weekly  Diario Armenia