Իշխանափոխութիւնը պէտք է դառնայ փրկութեան առաջին քայլը. Արմէն  Ռուստամեան

Այս քննարկումները կրում են ակադեմական բնոյթ։ Մենք պէտք է մտածենք, թէ ինչպէս հասնենք դրա կիրառելուն։ Այդ առումով կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջև, իսկ ժամանակը չի աշխատում մեր օգտին։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

Մենք այսօր ունենք մի շատ կարևոր հարց՝ խեղաթիւրուած է հանրային ընկալումը։ Մարդկանց թւում է, թէ իրենք ժողովրդավարական երկրում են, բայց դա այդպէս չէ։ Երկրում տեղի է ունենում պետական զաւթման գործընթաց»,- նշեց նա։

ՀՅԴ գործիչը նշում է, որ մարդկանց զգալի մասը այդպէս էլ ընկալել է, որ տալ Արցախը՝ պահել Հայաստանը, իսկապէս փրկութիւն է․

«Կենսական զիջումը ենթադրում է ինքնաոչնչացում։ Որը իրենից ենթադրում է կապիտուլիացիա։ Ըստ Նիկոլի՝ մենք չունենք ուրիշ ոչ մի ճանապարհ, դա միակ ճամապարհն է երկիրը փրկելու։ Մեր գործը բացատրելն է, որ դա թիւրիմացութիւն է։ Արցախից հրաժարուելը նշանակում է Հայաստանին դնել անդառնալի հարուածների տակ, որը բերելու է ագրեսորի ճանաչման, միջազգային գործընթաց է սկսելու որպես ագրեսոր՝ պատժելու մեզ։ Դառնում է, որ Հայաստանը անընդհատ պարտաւոր է լինելու տալ, տալ։ Հայաստանը լինելով փոքր երկիր՝ չի կարողանալու դարերով դուրս գալ դրա տակից։ Մեր խնդրիը սա է, բացատրել ժողովրդին հետևանքները»,- ասաց նա։

Մանրամասնութիւնները տեսանիւթում.

Leave a Comment

You must be logged in to post a comment.