Իշխանական ողջ դաշտը թիրախաւորել է «Տաւուշը յանուն հայրենիքի» նախաձեռնութեան հաւաքը․ Գառնիկ Դանիէլեան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը գրում է.

«Երէկ Ոսկեպարում տեղի ունեցաւ «Տաւուշը յանուն հայրենիքի» նախաձեռնութեան առաջին բաց հաւաքը, ելոթներով հանդէս եկան տարբեր գործիչներ, իր խօսքում կարեւոր ուղերձներ հնչեցրեց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանը։

Ոսկեպար էին ժամանել տարբեր նախաձեռնութիւնների անդամներ, անհատներ, պարզապէս սրտացաւ քաղաքացիներ, «Հայաստան» խմբակցութեան իմ գործընկերները՝ աջակցելու տաւուշցիների արդար պահանջներին եւ դէմ արտայայտուելու միակողմանի զիջումների իշխանական օրակարգին։

Հաւաքը փաստացի այս թեմայով նախաձեռնութեան կազմակերպուած առաջին հանրային միջոցառումն էր:

Երէկուանից, իշխանական ողջ դաշտը եւ նրանց սպասաարկող ուժերը, չգտնելով մարդկանց տրամաբանական հարցերին եւ հնչած ուղերձներին որեւէ պատասխան, մտահոգուելով մարդկանց մոպիլիզացիայի հապանականութիւնից, թիրախաւորել են հաւաքը:

Շարունակելով ազգայինի ցանկացած դրսեւորման դէմ արշաւը, հիմա էլ շահարկւում է միջոցառման ընթացքում հնչած ազգային երգն ու երիտասարդների պարը:

Այո, երէկ Ոսկեպարում հնչել են ազգային, ոգեշնչող երգեր, որոնք ունեցել են յստակ ուղերձներ:

Երէկ Ոսկեպարում միջոցառմանը սեփական նախաձեռնութեամբ մասնակցող երիտասարդների խումբ պարել է ազգային պարեր, այն նոյն պարերը, որոնք մեր ազատամարտիկները պարում էին ռազմի դաշտում:

Սա նախաձեռնութեան առաջին հաւաքն էր: Վստահ եմ, որ կան բազմաթիւ խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն: Սակայն հաւաքը ծառայել է իր հիմնական նպատակին: Մենք տաւուշցիներին ենք ներկայացրել կէտերը, որոնց դէմ ենք, սկզբունքները, որոնցով պատկերացնում ենք տրամաբանական ու մեր շահերը սպասարկող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը:

Մենք շարունակելու ենք տարբեր ձեւաչափերով աշխատել մեր հայրենակիցների հետ: Այս ճանապարհին մեզ համար կարեւոր են մտահոգ բոլոր հայրենակիցների դիտարկումները: Սակայն կարեւոր է նաեւ իշխանական յարձակումներին միասնական ջանքերով դիմագրաւելը եւ որեւէ կերպ այդ օրակարգերը չսպասարկելը»։

Comments are closed.