Ռուսաստան կը նախատեսէ Հայաստանի հետ հակօդային պաշտպանութեան համակարգ ստեղծել
Ռուսաստան կը նախատեսէ S-300 հակօդային հրթիռային կայաններու յանձնումով զօրացնել Պելառուսիոյ հետ Միացեալ հակօդային պաշտպանութեան (ՀՕՊ) համակարգը, որմէ ետք պիտի սատարէ Հայաստանի և Ղազախստանի մէջ նման հակօդային համակարգեր՚ու ստեղծման։ Այս մասին յայտնած է Ռուսասատանի նախագահ Վլատիմիր Փուտինը բարձրաստիճան սպաներու հետ հանդիպում-արարողակարգի մը ընթացքին։
Ըստ Փութինի՝ այդպիսի համագործակցութւն մը հնարաւորութիւն պիտի ստեղծէ եւրասիական տարածքին մէջ ամրապնդել խաղաղութիւնն ու կայունութիւնը։ «Պիտի Բբարելաւենք մեր աւանդական դաշնակիցներու հետ համագործակցութիւնը, առաջին հերթին ՀԱՊԿ (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն), Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան և ԱՊՀ անդամ պետութիւններու հետ»,- յայտնած է Պուտինը։
Յառաջիկային կը նախատեսուի տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգեր ստեղծել նաև Կովկասի եւ Միջին Ասիոյ մէջ։ Մասնավորապես 2013-ին նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի ու Ղազախստանի միջև, որից հետո, ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարի, ՌԴ-ն անհատույց Ղազախստանին էր հանձնելու Ս-300 համակարգեր։
Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծուած է 1995-ի փետրուարին ԱՊՀ 9 պետութիւններու միջև կնքուած պայմանագրով։ Ուքրաինան ու Իւզպէքիստանը հետագային Ռուսաստանի հետ համագործակցած են միայն երկկողմանի հիմունքներով։ Ներկայիս ՀՕՊ համակարգին մաս կազմող երկիրներն են Հայաստանը, Պելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաճիկիստանն ու Թուրքմէնիստանը։