Ո՞վ էք դուք, անյաջող քաղաքական գործիչ, թէ՞դաւաճան. արցախցու հարցը՝ Փաշինեանին

Նիկոլ Փաշինեանի ասուլիսն այսօր, թերեւս, մի քանի անցանկալի շեղումներ ունեցաւ. դրանցից մէկն Արցախի բնակչի հարցն էր: Հեռախօսով հնչեցուած հարցը, տպաւորութիւն էր, որ հունից հանեց ասուլիսում իր հունը դժուարօրէն պահող պաշտօնեային: Իսկ Արցախի բնակչին՝ 44-օրեայ պատերազմի մասնակից Միքայէլին, հարց տալու հնարաւորութիւն էր տուել լրագրողը:

Միքայէլը նախ արձանագրեց բզկտուած Արցախի հումանիտար աղէտալի պատկերը, ապա Փաշինեանիցհետաքրքրուեց՝ արդեօք իրեն պատասխանատու զգո՞ւմ է այդ իրավիճակի համար, նրա խիղճը չի՞ տանջում, չի՞ ցանկանում հրաժարական տալ:

«Ո՞վ էք դուք, անյաջող քաղաքական գործի՞չ, թէ՞դաւաճան. մի՞թէ Դուք չէք վախենում արժանանաք Մելիք Ֆրանգիւլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատւում», ամփոփելով՝ հարցրեց արցախցին:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինեանը նշեց, որ չի ցանկանում յիշեցնել պատերազմի օրերին Ստեփանակերտից Երեւան առաջացած խցանումների մասին:

«Դաւաճանականկառավարութի՞ւն ենք, ուրեմն՝ այդ դաւաճանական կառավարութեան աջակցութիւնից հրաժարուէք։ Դաւաճանից փող ստացողն ի՞նչ է։

Կամ այդ կենացները. անձամբ ճանաչում եմ նման կենաց ասողներին, որոնք պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին։ Թող ոչ մէկինչթուայ՝ Ղարաբաղի ակցենտով խօսալը նշանակում է լինել հերոս, բացարձակապէս չի նշանակում», նշեց նա:

Լրագրողը հակադարձեց՝ այսօր Արցախում ապրող իւրաքանչիւր մարդ հերոս է, նրանց մասին խօսէքյարգանքով:

Նիկոլ Փաշինեանըյաւելեց. «Պատասխանատու զգում եմ, հրաժարական տուել եմ. ես չեմ պատրաստւումամէն օր հրաժարական տալ:

Իմ անհատական հարցերի հետ կապուած ոչ մի բանից չեմ վախենում, ես վախենում եմ մեր կողմից կայացուած եւ կայացուելիք սխալ որոշումների համար։ Եթէ իմ կենսագրութիւնը գիտէք, պիտի իմ վախերի չափերն էլ շատ յայտնի լինի Ձեզ»:

Խօսելով Արցախ-Լեռնային Ղարաբաղ եզրոյթների կիրառութեան մասին՝ նա նկատեց, որ Լեռնային Ղարաբաղ եզրոյթը ֆիքսուած է Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ:

«Որիցյետոյ Ատրպէյճանի նախագահը սկսեց յայտարարել, որ չկայ Լեռնային Ղարաբաղ, չկայ նման եզրոյթ։ Եւ մի հրաշքով, այդ թուում՝ հայկական իրականութեան մէջ, շատ մարդիկ սկսեցին ենթարկուել այդ հրովարտակին՝ սկսելով չօգտագործել այդ տերմինը: Յետոյ՝ մենք խօսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայութեան իրաւունքների պաշտպանութեան մասին, ԼՂ միջազգային սուբիէկտայնութեան մասին:

Հասկացութիւնների իմաստն ու ընկալելիութիւնը շատ կարեւոր նրբութիւններ են։ Ես ասում եմ՝ ԼՂ, որովհետեւ կարող եմ միջազգային հանրութեանը բացատրել, թէ դա ինչ է նշանակում։

Երբ ինչ-որ մարդիկ դրանում տեսնում են դաւադրութիւն եւ անընդհատ ասում՝ Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ատրպէյճանիպաշտօնական դիրքորոշմանը։ Ասէք՝ Արցախ, Արցախ՝ յետո՞յ։

Արցախի Սահմանադրութեան մէջգրուած է ԼՂ։ Հօ կենացով չի՞»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ տեսանիւթում

Comments are closed.