Արցախի աղուանական ներկայացուող կոթողները որեւէ կապ չունեն աղուանների եւ կովկասեան բնիկ հանրոյթների հետ․ Monument Watch 

Ատրպէյճանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Հին Աղտամ. ոչնչացուած քոչուորական ժառանգութիւնե տեսանիւթում Արցախի հնագոյն մշակոյթի վերաբերեալ արւում են մի շարք ինքնահնար յայտարարութիւններ, որոնք աղաւաղում եւ կեղծում են հնագիտական ժառանգութեան հետազօտութեան իրական պատկերը, յայտնում է «Monument Watchե-ը։

«Մասնաւորաբար, խօսելով ուշ պրոնզի եւ երկաթի դարերում Արցախում տնտեսական կենցաղավարման քոչուոր եւ կիսաքոչուոր տիպի մասին, մէջ են բերւում առանձին հնագէտների հրատարակութիւններից՝ կոնտեքստից կտրուած հատուածներ, փորձում այդ տնտեսաձեւը կապել տարածաշրջանում թուրքական ցեղերի՝ «ատրպէյճանցիներիե հետ։ Ի հարկէ սա խիստ ոչ գիտական պնդում է։ Նախ՝ խօսել Կովկասում բնակուող ժամանակակից ժողովուրդների եւ մ.թ.ա. 2-1-ին հազարամեակի նոյն գօտիներում էթնիկ խմբերի նոյնականացման մասին աբսուրդ է։ Հնարաւոր չէ յղել գէթ մէկ գիտական հրատարակութիւն, որտեղ նման զուգահեռներ տարուեն։ Երկրորդ, դա մի ժամանակաշրջան էր, երբ, կլիմայական կտրուկ տատանումներով պայմանաւորուած, ողջ Առաջաւոր Ասիայում, Միջերկրածովի շրջակայքում, Հիւսիսային Միջագետքում եւ այլուր, մշտական բնակութիւնը դարձել էր անբարենպաստ, եւ նստակեաց բնակչութեանը զուգահեռ յայտնւում են քոչուոր կենսակերպ վարող ցեղեր։ Այդ ճգնաժամի արդիւնքում ձեւաւորուած հանրոյթներին կապել միջնադարում այստեղ յայտնուած քոչուոր կենսակերպ վարող ցեղերի հետ, տարօրինակ եւ գիտական մշակումներին անտեղեակ լինելու արդիւնք է։

Միւս խնդիրը Արցախի տափաստաններում յայտնաբերուած, մ.թ.ա. 8-6-րդ դարերով թուագրուող քարէ մարդակերպ կոթողների ներկայացումն է։ Նորութիւն չէ, որ ատրպէյճանցի հետազօտողներն Արցախի տարածքում գտնուող ժառանգութեան բոլոր շերտերը փորձել են «աղուանականացնելե։ Մարդակերպ կոթողների «աղուանականացմանե առաջին փորձն արել է ատրպէյճանցի հնագէտ Մ. Խալիլովը՝ կոթողները թուագրելով մ.թ. 4-7-րդ դարերով եւ դրանց առկայութիւնը համարելով աղուանքում կռապաշտութեան դրսեւորումներ (Халилов 2004, 104): Հաւանաբար այս եւ այլ հետազօտողների համար, ովքեր այս կոթողները համարում են աղուանական, հիմք է ծառայել Մովսէս Դասխուրանցու (Կաղանկատուացու) «աղուանից պատմութեանե այն հատուածները, որտեղ նկարագրւում են խազարական արշաւանքներն ու խազարների ռազմիկների արտաքինը՝ ըստ որի այդ ցեղերը լայնադէմ էին, անարտեւանունք, կանացի կերպարանքով (Մովսէս Կաղանկատուացի 1969, 103-104)։

Սակայն ինչպէս ցոյց են տուել մեր հետազօտութիւնները (Yeranyan 2021, 248-254; Պետրոսեան, Երանեան 2022, 10-15), այս կոթողները որեւէ կապ չունեն աղուանների եւ ընդհանրապէս կովկասեան բնիկ հանրոյթների հետ։ Մեր բոլոր հետազօտութիւններում մենք զերծ ենք մնացել նաեւ դրանք հայկական մշակոյթի հետ կապելու որեւէ փորձից։

Եւ ի տարբերութիւն ատրպէյճանցիների, ովքեր խորհրդային տարիներին յայտնաբերուած կոթողների զգալի մասը տեղաշարժել են իրենց նախնական վայրից, այդ պատճառով որոշների գտնուելու վայրն այժմ անյայտ է, հայ հնագէտները դրանցից որեւէ մէկը չեն տեղաշարժել։ Դրանում կարող են համոզուել նաեւ ատրպէյճանցիները՝ այցելելով օկուպացուած տարածքների յուշարձանները։

Խորհուրդ ենք տալիս ատրպէյճանցի հետազօտողներին, իրենց կիսագրագիտութիւնը այդքան չտարփողել եւ աւելի շատ հետեւել այն հնագիտական հետազօտութիւններին, որոնք փաստագրում են երեւոյթները եւ ոչ թէ տարածքում քաղաքականացուած յայտարարութիւններե, յայտնում է ակադեմիական հարթակը։

 

Comments are closed.