Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 11-րդ համարը

Համացանցի վրայ այսօրուանից ներկայացուող «Դրօշակ» պարբերականի նոր համարը ունի թեմատիկ բնոյթ՝ այն ամբողջովին նուիրուած է Սփիւռքի հիմնահարցերին, վերակազմակերպման եւ զարգացման խնդիրներին, ինչպէս եւ Հայրենիք-Սփիւռք փոխյարաբերութիւններին, ընդհանուր ռազմավարութեանն ու նպատակներին։ Յօդուածների հեղինակները, լինելով Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքի տարբեր համայնքներից, Կլոր սեղանի շրջանակում տեսակէտներ են յայտնում առաջադրուած հարցերի վերաբերեալ, կարծիքներ են ներկայացնում այլ հեղինակների տեսակէտների շուրջ։
Կլոր սեղանի ձեւաչափով այս քննարկումը տեղի է ունեցել որոշակի ժամանակահատուածում եւ սկիզբ է առել այն ժամանակ, երբ դեռ տեղի չէր ունեցել Արցախ օկուպացման եւ հայաթափման ցեղասպանական գործողութիւնը։ Համարի լոյս ընծայումից առաջ խմբագրակազմը անդրադարձել է այս իրողութեանը եւ որոշել է եղած յօդուածները լոյս ընծայել այնպէս ինչպէս կան, երբ մասնաւորապէս, հրապարակուած նիւթերում, բնականօրէն, բացակայում են մեծ ողբերգութիւնն արձագանգները։
Ձեռնամուխ լինելով այս նախաձեռնութեանը պաշտօնաթերթի խմբագրակազմը նկատի ունեցաւ կուտակուած հիմնահարցերը եւ ակնկալում է, որ սկսելով այս համազգային նշանակութեան խօսակցութիւնը կարող է խթանել վերջինիս ծաւալմանը եւ արդիւնաւէտ լուծումների որոնմանը։ Տարբեր մայրցամաքներ ու երկրներ ներկայացնող յօդուածների հեղինակները կուսակցական եւ ոչ կուսակցական մտաւորականներ են, մտորումներով կիսւում է նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչը։ Բոլոր այս յարգարժան անհատները հնարաւորութիւն են ունեցել ազատօրէն ներկայացնելու իրենց գնահատականներն ու տեսակէտները։ «Դրօշակի» խմբագրակազմը ակնկալում է, որ սկսուած խօսակցութիւնը կ’ունենայ շարունակութիւն՝ ներգրաւելով հայրենի եւ սփիւռքահայ այլ անուանի մտաւորականների ու գործիչների, որոնց տեսակէտների համար առաջիկայում եւս պաշտօնաթերթը սիրով կը տրամադրի իր ամպիոնը։
«Դրօշակ»ի 2023թ. 11-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Comments are closed.