«ՀայաՔուէ». «Վերահաստատում ենք՝ Փաշինեանն այլեւս իրաւունք չունի ՀՀ անունից բանակցութիւններ վարելու»
March 13, 2024«ՀայաՔուէ»ի յայտարարութիւնը Տաւուշի մարզից գիւղերի զիջման անթոյլատրելիութեան մասին: Հայ-ատրպէյճանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի յանձնաժողովի` Մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Պաքուի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեանը՝ Ատրպէյճանին յանձնելու Տաւուշի մարզի չորս գիւղեր՝ որպէս սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։ Հերթական անգամ ականատեսն ենք ...