Իշխանութիւններին յորդորում ենք մնալ օրէնքի եւ օրինականութեան շրջանակներում. ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւն
Մայիս 01, 2021Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրաւապահ մարմինների ապօրինութիւնները։ Արժանապատիւ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արւում լռեցնել՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալութիւններով եւ շինծու քրէական գործեր յարուցելով։ Ակնյայտ է, որ իրաւապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիօրէն թելադրուած է օրուայ իշխանութիւնների կողմից։ ...