ՀՅԴ ՀԵՄ-ը ազգային պայքարի կիզակէտում
Սեպտեմբեր 05, 2023Հայաստանում Դաշնակցութեան վերընձիւղումից ի վեր օրախնդիր է եղել երիտասարդութեան հետ աշխատանքը։ Երիտասարդութիւնն է, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում երբեմն թուացեալ անտարբեր, սակայն վերջնարդիւնքում առաջամարտիկն է դարձել անկիւնաքարային շրջադարձերի եւ պտտել է պատմութեան անիւը։ 2018 թուականին այսօրուայ իշխանութիւնը մոլորեցրեց հայ հանրութեանը, ամբոխավարական կոչերով ...