Լիբանանեան Պասքեթպոլ. Թատամոն-ՀՄԸՄ Անթիլիաս` 34-114
1053
0
Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Լիբանանի ախոյեան ՀՄԸՄ Անթիլիաս, որ կատարեց տարեշրջանի իր երկրորդ մրցումը (խումբը Ա. հանգրուանին մրցում չկատարեց), արձանագրեց իր երկրորդ յաջորդական յաղթանակը, երբ «Նուհատ Նաուֆալ» մարզադաշտին վրայ (Զուք) 114-34 արդիւնքով պարտութեան մատնեց Թատամոնը (39-5, 22-11, 36-8 եւ 17-10):
Երէկուան այս մրցումին ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին Այտա Պախոս (23 կէտ), Ժիւյըլ Թանսիւլ (22), Սանտրա Նաժըմ (17), Լէյլա Ֆարես, Ֆարահ Հարաքէ (12-ական), Մեղրի Թորոսեան (11), Քաթերին Հաժ (9), Ճոյս Սալիպա եւ Ալին Թանկուքեան (4-ական):
Այսպիսով, ՀՄԸՄ Անթիլիասի աղջիկները 2016 տարին կ՛աւարտեն այլ փայլուն յաղթանակով մը` ապահովելով առաւելագոյն 6 կէտը: