Լիբանանեան Պասքեթպոլ. Լուէյզի Յաղթեց Սաժեսին` 79-74 Արդիւնքով
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի եւ 2016 տարուան վերջին ճակատումը տեղի ունեցաւ երէկ երեկոյեան, երբ Սանթրալի դաշտին վրայ Լուէյզի հիւրընկալեց Սաժեսը:
Ռիատի Պէյրութի, Պիպլոսի եւ Թատամոնի նման Լուէյզի արձանագրեց իր չորրորդ յաղթանակը, մինչ Սաժես կրեց իր չորրորդ պարտութիւնը` Շանվիլի, Մութթահետի եւ Մէյրուպայի նման:
Լուէյզի երէկուան իր այս յաղթանակը արձանագրեց 79-74 արդիւնքով (21-14, 39-39, 60-55 եւ 79-74):
Լուէյզիէն Կերոն Ճոնսըն եւ Թրէյվիս Մաքկի յաջորդաբար նշանակեցին 25 եւ 24 կէտ, իսկ Սաժեսէն Թերել Սթոկլին` 21 կէտ:
Այսպիսով, 6-րդ հանգրուանի մրցումներուն աւարտէն ետք, ՀՄԸՄ ցարդ անպարտելի միակ խումբն է, մինչ վերջին դիրքին վրայ գտնուող Հուփս ցարդ յաղթանակի համը չէ ճաշակած:
Ստորեւ` դասաւորումը.
ՅԱՂԹ. |
ՊԱՐՏ. |
|
1.- ՀՄԸՄ |
6 |
0 |
2.- Ռիատի |
4 |
2 |
3.- Պիպլոս |
4 |
2 |
4.- Թատամոն |
4 |
2 |
5.- Լուէյզի |
4 |
2 |
6.- Շանվիլ |
2 |
4 |
7.- Մութթահետ |
2 |
4 |
8.- Մէյրուպա |
2 |
4 |
9.- Սաժես |
2 |
4 |
10.- Հուփս |
0 |
6 |
ՆՇԵՆՔ, որ 7-րդ հանգրուանը կը սկսի երկուշաբթի, 2 յունուար 2017-ին, երբ երեկոյեան ժամը 21:40-ին Սաժես Ղազիրի իր դաշտին վրայ պիտի հիւրընկալէ Թատամոնը: