Հայաստանի համալսարաններու մէջ ուսանիլ փափաքող սփիւռքահայերու համար տեղեկատուութիւն
- (0)
2016-2017 թթ. ուսումնական տարում ՀՀ ԲՈՒՀ-երում սփիւռքահայ դիմորդների ընդունելութեան վերաբերեալ տեղեկատուութիւն
Սփիւռքահայ դիմորդների ընդունելութիւնը կատարուելու է` համաձայն ՀՀ կառավարութեան 28.04.2011 թ. թիւ 700-Ն որոշմամբ հաստատուած «Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ օտարերկրեայ քաղաքացիների, ինչպէս նաեւ օտարերկրեայ պետութիւններում գործող Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ծառայութեան մարմիններում աշխատող դիւանագէտների ընտանիքների անդամների ընդունելութեան» կարգի, ինչպէս նաեւ ընդհանուր հիմունքներով:
Սփիւռքի համար առաջնային համարուող մասնագիտութիւնների գծով քատրերի պատրաստման նպատակով սփիւռքահայ դիմորդներին ՀՀ կառավարութեան կողմից 2016 թ. Ապրիլի 15-ի N 382-Ն որոշման համաձայն` ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում /բակալավրիատ/ պետպատուէրի շրջանակներում յատկացուել են 70 տեղեր, որոնց բաշխումը կատարուելու է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի հրամանով ստեղծուող յանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացուած փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցոյթին կարող են մասնակցել մանկավարժական հայագիտական մշակութային մասնագիտութիւնների համար դիմորդները: Պետական պատուէրի տեղերից բացի, նոյն կարգի համաձայն, սփիւռքահայ դիմորդները հնարաւորութիւն ունեն ընդունուել նաեւ վճարովի համակարգ, այդ թուում նաեւ քոլեճներ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա:
Առկայ ուսուցմամբ բակալավրիատի /ՀՀ կառավարութեան 2016 թ. Ապրիլի 15-ի N 382-Ն որոշման. յաւելուած 1, 2016-17 ուս. տարուայ պետութեան կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիւ փոխհատուցմամբ, անվճար/ ուսանելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն 2016 թ. Յուլիսի 7-ից մինչեւ Օգոստոսի 22-ը, բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերով /առաջին գուրսում/ ուսանելու համար` 2016 թ. Յուլիսի 7-ից մինչեւ Հոկտեմբերի 13-ը ներառեալ, հեռակայ բաժիններում ուսանելու համար` 2016 թ. Յուլիսի 7-ից մինչեւ Հոկտեմբերի 11-ը ներառեալ, յետբուհական /ասպիրանտական/ ծրագրով ուսանելու համար` 2016 թ. Յուլիսի 7-ից մինչեւ Դեկտեմբերի 15-ը ներառեալ, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւններում ուսանելու համար` 2016 թ. Յուլիսի 7-ից մինչեւ Սեպտեմբերի 15-ը ներառեալ, նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար` 2016 թ. Յուլիսի 7-ից մինչեւ Դեկտեմբերի 15-ը ներառեալ:
Հայոց լեզուին բաւարար տիրապետելու եւ կրթական ծրագրերին յարմարուելու նպատակով սփիւռքահայ դիմորդներն ընդունուելու են ԲՈՒՀ-երի նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մէկ տարի ժամկէտով: Հայոց լեզուից եւ մասնագիտական առարկաներից բաւարար գիտելիքների առկայութեան պարագայում, ինչը որոշւում է գիտելիքների ստուգման արդիւնքներով, դիմորդներին հնարաւորութիւն կը տրուի ուսումը սկսել առաջին գուրսից: Գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատութիւններում անցկացւում են 2016 թ. Օգոստոոսի 26-ից մինչեւ Սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատուածում:
Դիմորդի կողմից լրացուող դիմում-հարցաթերթիկի նմոյշը, ինչպէս նաեւ համալսարանական մասնագիտութիւնների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների ցանկը` վճարովի համակարգի ուսման վարձաչափերի նմոյշով, կարելի է գտնել այստեղ: