Ստեփանակերտը և Ֆրանքօ Տա Ռոշան դարձած են քոյր քաղաքներ
1338
0
Փետրուար 3-ին Պրազիլիոյ Ֆրանքօ Տա Ռոշա քաղաքի խորհուրդը միաձայնութեամբ ընդունած է որոշում Ստեփանակերտը և Ֆրանքօ Տա Ռոշան քոյր քաղաքներ հռչակելու մասին։ Որոշումը կը նախատեսէ երկու քաղաքներուն միջև զարգացնել տնտեսական մշակութային յարաբերութիւնները եւ զարգացնել երկու քաղաքներու զբօսաշրջութեան եւ մարզական բնագաւառները։
Որոշման նախագիծը ներկայացուած է քաղաքապետական խորհուրդի անդամ Անթոնիօ Լոփէզ Տա Սիլվայի և հաստատուած է քաղաքապետ Ֆրանսիսքօ Դանիէլ Սելեգիմ Տէ Մորայիսի կողմէ։
Ֆրանքօ Տա Ռոշա քաղաքը կը գտնուի Պրազիլիոյ Սան Փաուլօ նահանգին մէջ, ունի մօտ 145 հազար բնակիչ։1