Հայաստանի բնակչութիւնը 1926-2016 կայացած 8 մարդահամարներով
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով (տե՛ս այստեղ՝ զեկոյցին մէջ) 2016-ի Յունուար 1-ի դրութեամբ հանրապետութեան մշտական բնակչութեան թուաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշուառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով) կազմած է 2 միլիոն 998 հազար 600 մարդ:
Այսպիսով, 1979 թուականի մարդահամարէն ի վեր առաջին անգամ պաշտօնապէս Հայաստանի բնակչութիւնը իջած է 3 միլիոնի շեմէն:
Կը ներկայացնենք Հայաստանի բոլոր 8, որոնցմէ 6-ը՝ Խորհրդային Հայաստանի, մարդահամարի տուեալները, ինչպէս նաև ազգութեամբ հայերու թուաքանակն ու տոկոսը.
Թիւ քանակը Հայեր / տոկոս
1926 880,464 743,571 84.5
1939 1,282,338 1,061,997 82.8
1959 1,763,048 1,551,610 88.0
1970 2,491,873 2,208,327 88.6
1979 3,037,259 2,724,975 89.7
1989 3,304,776 3,083,616 93.3
2001 3,213,011 3,145,354 97.9
2011 3,018,854 2,961,514 98.1