Երկու տարեկան Գոռը գիտէ 90 երկիրներու մայրաքաղաքներու անունները(video)
Երկու տարեկան Գոռը, որ իր տարիքին համար արտասուոր աշխարհագրական գիտելիքներու շնորհիւ կարճ ժամանակի ընթացքին դարձած է համացանցի սիրելին, գիտէ 90 երկիրներու մայրաքաղաքներու անունները։ NEWS.am-ի հետ զրոյցի ընթացքին, փոքրիկին մայրը՝ Աննա Հալաջեանը, կը յայտնէ, որ Գոռը այդ ամէնը սորված է 3 ամսուան ընթացքին:
«Յատուկ նպատակ չեմ ունեցել, որ իրեն պէտք է սովորեցնեմ մայրաքաղաքները: Մի քանիսի անուններն ասել էի, լսել էր, ու մի օր էլ լսեցի, որ ինքն իրեն օրուայ ընթացքում կրկնում է: Հասկացայ, որ կարող է սովորել, ու քիչ-քիչ սովորեցրի»,- կը պատմէ Աննան:
Մինչ իր տարեկիցներէն շատերը դեռ չեն խօսիր, 2-ամեայ Գոռը առանց դժուարութեան կ՚արտասանէ նոյնիսկ ամենաբարդ անունները եւ յստակ արտասանութեան համար իրեն կը խանգարէ միայն մանկական թոթովախօսութիւնը։
«Շատ արագ ընկալում, սովորում է ամեն ինչ: Մի անգամ ասելուց հետո չի մոռանում»,- ասաց երեխայի մայրը:
Գոռը իր առաջին բառերը արտասանած է երբ 7 ամսական էր: Երկու տարեկանին փոքրիկը արդէն կը հաշուէ հայերէն, ռուսերէն, անգլերէն:
«Շատ է սիրում գիրք, գրիչ, թուղթ, ուզում է գրել, նկարել, պահանջում է, որ իրեն սովորեցնեմ: Ասում է՝ արի գնանք սովորենք, արի ինձ համար նկարի»,- կը յայտնէ փոքրիկի մայրը:
Ընտանիքը դեռ որոշում չէ կայացուցած, սակայն հաւանական է, որ դիմեն Կինէսի մրցանիշներու գրքին (The Guinness World Records)՝ փոքրիկին գրանցելու համար:
Տեսանիւթը դիտել հոս՝
https://www.youtube.com/watch?v=wSg3wFVyhCA