Հայաստանի Բնակչութեան Թիւը 1922-ին
«ԱՆԻ» կայքը կը հաղորդէ, որ օգտագործելով 1922 թուականի համահայաստանեան գիւղատնտեսական վիճակագրական նիւթերը՝ Հայաստանի Կեդրոնական վիճակագրութեան վարչութիւնը ցուցակագրած է Հայաստանի բոլոր բնակավայրերը։
1922 թուականին Խորհրդային Հայաստանի մէջ եղած է 1101 բնակավայր, որոնցմէ 611-ը՝ հայկական, 274-ը՝ թրքական (այսօրուան եզրաբանութեամբ ազրպէյճանական), 88-ը՝ խառն(հայ-ազրպէյճանական), 31-ը՝ եզիտիական, 16-ը՝ ռուսական, 16-ը պարսկական, 9-ը՝ հայ-եզիտիական, 8-ը տաճկական (թրքական), 4-ը՝ քրտական, եւ այլն՝ 44 բնակավայր։
1922-ին, Հայաստանի բնակչութեան թիւը եղած է 781,011, որմէ 671,450-ը՝ հայ, 76,555-ը՝ թուրք-թաթար, 19,173-ը՝ ռուս, 7945-ը՝ եզիտի, 2161-ը ասորի, 2554-ը՝ յոյն, 705-ը՝ քիւրտ, 468-ը՝ այլ ազգեր։
Այս 781,011-էն 637,118-ը կ՚ապրէր գիւղերուն մէջ, 143,823-ը՝ քաղաքներուն մէջ, 46,642-ը՝ Երեւանի, 44,656-ը՝ Ալեքսանդրապոլի (Գիւմրի), 9342-ը՝ Նոր Պայազիտի (Գաւառ), 7996-ը՝ Վաղարշապատի։
Ըստ «Վիճակագրական տեղեկատու»-ի, Հայաստանի բնակչութեան թիւը 1923-1924-ին եղած է 841,043, իսկ 1924-1925-ին՝ 907,755 մարդ։
Հայաստանի Կենտվիճվարի հրատարակութիւնները,
գրեց՝ Ս. Մասուրեան,
«Հայրենիք» ամսագիր, Դ տարի, թիւ 2 (38),
Դեկտեմբեր 1925