Ազգային արխիւը 2015-ին պիտի հրապարակէ Ցեղասպանութեան մասին պահուող փաստաթուղթերը
Ազգային արխիւը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ երեք լեզուներով տպագիր և ելեկտրոնային տարբերակով պիտի հրապարակէ Ցեղասպանութեան մասին փաստաթուղթերը՝ մասնաւորաբար Կիլիկիոյ և Անատոլույի արևմտեան հատուածին մէջ իրականացուած կոտորածներու վերաբերեալ: Հոկտեմբեր 23-ին լրագրողներու հետ հանդիպման ընթացքին այս լուրը հաստատեց Հայաստանի Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը: Ան յայտնեց նաեւ, որ մինչև 100-ամեակ կը նախատեսուի իրագործել այլ երեք ծրագիրներ եւս: Երկրորդ ծրագիրը հայերու նիւթական և մշակութային կորուստներու մասին հատորներու շարքի հրապարկումն է:
«100-ամեակով ոչինչ չի աւարտւում, 100-ամեակով նոր ամէն ինչ սկսւում է: Մեր միւս նպատակն է 100 տարի յետոյ պատրաստել մի շտեմարան, որտեղ ներառուած կը լինեն բոլոր այն մարդկանց տուեալները, ովքեր դարձել են Ցեղասպանութեան զոհ: Մենք հիմա ունենք ամենաշատը 1000 մարդու տուեալ, այնինչ, հրեաները ունեն հոլոքոստի 6 միլիոն զոհերու անունները և նրանցից 3 միլիոնի նկարները»,- յայտմեց Վիրաբեանը: