Ճատրակ. Միջազգային 41-րդ Ողիմպիական. Հայաստանի Տղոց Հաւաքականը Տիտղոսը Պաշտպանելու Իր Յոյսերը Կորսնցուց
- (0)

Վլատիմիր Յակոբեան (2655) Վիեթնամի դէմ յաղթանակ արձանագրեց, Լեւոն Արոնեան (2805) եւ Գաբրիէլ Սարգսեան (2686)` հաւասարութիւններ, մինչ Սերկէյ Մովսիսեան (2672) պարտուեցաւ:
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, Հայաստան թէեւ 2,5-1,5 արդիւնքով յաղթեց Խրուաթիոյ, սակայն իր կարգին տիտղոսին տիրանալու յոյս չունի, որովհետեւ 3 կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռուսիայէն:
Այժմ 136 խումբերուն մէջ Հայաստան կը գրաւէ 8-րդ դիրքը:
Խրուաթիոյ դէմ Լիլիթ Կալոյեան (2275) եւ Մարիա Քուրսովա (2313) յաղթանակ արձանագրեցին, Լիլիթ Մկրտչեան` հաւասարութիւն մը, մինչ Էլինա Դանիէլեան (2490) պարտուեցաւ:
11-րդ եւ վերջին հանգրուանին Հայաստանի տղոց մրցակիցն է Չեխիա, իսկ աղջկանցը` Սպանիա:
Այժմդասաւորմանպատկերըկըներկայացնէհետեւեալտեսքը.
| ՏՂԱՔ | Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ |
| 1.- Չինաստան | 7 | 3 | 0 | 17 |
| 2.- Հունգարի | 7 | 2 | 1 | 16 |
| 3.- Ֆրանսա | 7 | 1 | 2 | 15 |
| 4.- Ուքրանիա | 6 | 3 | 1 | 15 |
| 5.- Ռուսիա | 6 | 3 | 1 | 15 |
| 6.- Միացեալ Նահանգներ | 6 | 3 | 1 | 15 |
| 7.- Ուզպեքիստան | 7 | 1 | 2 | 15 |
| 8.- Հնդկաստան | 6 | 3 | 1 | 15 |
| 9.- Ազրպէյճան | 6 | 3 | 1 | 15 |
| 10.- Լեհաստան | 7 | 1 | 2 | 15 |
| 11.- Քուպա | 6 | 2 | 2 | 14 |
| 12.- Սպանիա | 6 | 6 | 6 | 14 |
| 13.- Խրուաթիա | 7 | 0 | 3 | 14 |
| 14.- ՀԱՅԱՍՏԱՆ | 5 | 4 | 1 | 14 |
| ԱՂՋԻԿՆԵՐ | ||||
| 1.- Ռուսիա | 9 | 0 | 1 | 18 |
| 2.- Չինաստան | 8 | 1 | 1 | 17 |
| 3.- Ուքրանիա | 8 | 1 | 1 | 17 |
| 4.- Գերմանիա | 8 | 0 | 2 | 16 |
| 5.- Վրաստան | 7 | 1 | 2 | 15 |
| 6.- Սպանիա | 6 | 3 | 1 | 15 |
| 7.- Պուլկարիա | 7 | 1 | 2 | 15 |
| 8.- ՀԱՅԱՍՏԱՆ | 7 | 1 | 2 | 15 |