Հարիւրարաւոր հայ կամաւորներ կը մեկնին արցախեան ռազմաճակատ
Քաշաթաղէն 106 կամաւոր արդեն սահմանին է ու սահմանապահ զինծառայողներու կողքին։ Երկու օր ետք անոնց փոխարինելու համար ռազմաճակատ պիտի մեկնի քաշաթաղցիներու երկրորդ հարիւրեակը։ Այս մասին լրագրողներուն յայտնեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչութեան պետ, կամաւորներու հաւաքման կազմակերպիչներէն Ռոպերթ Մաթևոսեանը, աւեցլնելով՝ «Մենք գնում ենք, որ մեր զինուորներն աւելի ամուր կանգնեն, աւելի մարտունակ լինեն»։
«Մենք ինքնագործունէութիւն չենք ծաւալում, այլ համագործակցում ենք մեր բանակի հետ։ Իսկ ինչ վերաբերում է, որ սահմանին մեր տղաները քիչ են դրա համար ենք գնում, սխալւում են բոլորը, մեր տղաները մեզնից հազարապատիկ ուժեղ են ու ամուր, մենք բարոյահոգեբանական տեսանկիւնից ենք նրանց աջակցում»,- նշեց Մաթևոսյանը։
Բացի Քաշաթաղէն կամաւորական ջոկատներ կազմուած են նաև Մարտակերտի շրջանին մէջ։ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր Լուսինե Զաքարեանը կը յայտնէ, որ կամաւորական ջոկատը դիրքեր մեկնած է օգոստոս 3-ին, Արցախի Ազատամարտիկներու միութեան վարչութեան նախաձեռնութեամբ։ Կամաւորներու շարքին են Մարտակերտը ազատագրած ազատամարտիկներ։