Համշէնահայերու Առաջնահերթ Խնդիրը Լեզուի Եւ Մշակոյթի Պահպանումն Է
\n
\n
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
\n
«Ներկայում Թուրքիայի համշէնահայերի առաջնահերթ խնդիրը լեզուի եւ մշակոյթի պահպանումն է». այս մասին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամում կազմակերպուած հանդիպման ժամանակ յայտարարեցին Թուրքիայի Հոպա քաղաքից հայրենաճանաչութեան նպատակով Երեւան եկած համշէնահայ մտաւորականներ Ասլան æանջըն եւ Ռեմզի Գեդիքը:
\n Հանդիպումը կայացաւ սոյն թուականի Յուլիսի 25ին, ժամը 18:30ին՝ ՀԵՀի՝ որպէս ՀՀ նախագահի կողմից գործընկեր կազմակերպութեան յայտարարած՝ «Հայութեան խնդիրներն ու իրաւունքները Թուրքիայի հանրապետութիւնում» անուանակարգով դրամաշնորհի շրջանակում: Այն արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութան կենտրոնում կազմակերպել էր «Հասարակութիւն եւ մշակոյթ» հասարակական կազմակերպութիւնը:
\n Բանախօսները նշեցին, որ մինչեւ 1980ականների վերջերը համշէներէն լեզուի եւ համշէնական մշակոյթի պահպանումն աւելի դիւրին էր, քան ներկայում, քանի որ մինչ այդ համշենահայերի մեծ մասը բնակւում էր լեռներում: Սակայն յետագայում համշէնահայերը եւս ենթարկուել են ուրբանիզացիայի (քաղաքակեդրոնացումի-Խմբ.) գործընթացին եւ առաւելապէս քաղաքաբնակ դառնալով՝ սկսել մոռացութեան մատնել մայրենի լեզուն: Հետզհետէ նոր սերնդի ներկայացուցիչներից աւելի քիչ համշէնահայ երիտասարդներ են տիրապետում հարազատ լեզուին: Մինչդեռ բանախօսների սերնդին պատկանած համշէնահայերը միայն դպրոցում են սկսել թուրքերէն սովորել: Համշէնահայ մտաւորականները դա բացատրում են նաեւ հետեւեալ գործօնով. շատ համշենահայ ընտանիքներ կարծում են, որ մայրենի լեզուին աւելի լաւ տիրապետելը կը խանգարի պաշտօնական լեզու եղող թուրքերէնի իւրացումը, եւ իրենց զաւակներն այդպիսով չեն կարողանայ լաւ կրթութիւն եւ աշխատանք գտնել:
\n Այնուամենայնիւ, հարկ է նշել, որ որոշ տեղաշարժ նկատւում է համշէնահայ մշակոյթի տարածման եւ պահպանման առումով: 2011թ. Ստամբուլում հէնց այդ նպատակով հիմնուել է ՀԱՏԻԿ համշենահայկական միութիւնը, իսկ այս տարուայ Սեպտեմբերից էլ կը սկսի հրատարակուել համշենական «Գոր» ամսագիրը, որի նիւթերի 90 տոկոսը բաղկացած կը լինի միմիայն համշէնահայերէն հրապարակումներից: Այդ տեսանկիւնից «Գոր» հանդէսը որպէս այդպիսին առաջինը կը լինի Թուրքիայում:
\n Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանում արդէն 10 տարի անընդմէջ հրատարակուող «Ձայն համշէնական» ամսաթերթի գլ-խաւոր խմբագիր Սերգէյ Վարդանեանը, ով նոյնպէս որոշ պարզաբանումներ տուեց ներկաների հարցերին:
\n
Akunq.net
\n