Լոռիի Սուրբ Գրիգոր վանքը՝ Եւրոպայի վտանգուած պատմական յուշարձաներու ցանկին վրայ
Եւրոպա Նոստրա մշակութային ժառանգութեան եւրոպական կազմակերպութիւնը և Եւրոպական ներդրումային դրամատան հիմնարկը, Մարտ 6-ին յայտարարեցին 2014 թուականի «7 շատ վտանգուած» ծրագրին մէջ ընդգրկուած 11 յուշարձաններու և տեսարժան վայրերու նախնական ցանկը: Միջազգային յանձնաժողովի փորձագէտներու կողմէ ընտրուած վտանգուած յուշարձաններու անհետացման ցանկին վրայ է նաև ՀՀ Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:
Եւրոպա Նոստրայի նպատակներէն մէկն է ֆինանսական աղբիւրներ գտնելով վերանորոգել աւերման վտանգի տակ գտնուող պատմական յուշարձանները։
2013-ին, Հայաստանը «7 շատ վտանգուած» ծրագրին ներկայացուց Արագածոտնի մարզի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցին, սակայն եօթնեակի ցանկին մէջ ընդգրկուեցաւ Մարտինի (Արևմտեան Հայաստանի Տիարպեքիրի նահանգ, այժմ` Մարտինի վիլայէթի վարչական կեդրոն) Ս. Գէորգ հայկական եկեղեցին` ներկայացուած Թուրքիոյ կողմէ:
Վերջնական եօթնեակի ընտրութենէն ետք Եւրոպա Նոստրայի մասնագէտներէ կազմուած շումբը այցելութիւններ պիտի կատարէ 7 ընտրուած վայրերը, ուսումնասիրելու եւ ճշդելու համար կոթողները փրկելու նախագիծերը:
Այժմ Բարձրաքաշ Սբ. Գրիգորը քարուքանդ է, պատերը՝ թեքված տարբեր կողմեր: Փլվելու պատճառն այն է, որ վանքի տեղանքը նստվածք ունի: Սամվել Կարապետյանը ենթադրում է, որ 18-րդ դարում վանքն արդեն այս վիճակում է եղել: Վերջին 100 տարում վանքի վիճակը գրեթե չի փոխվել: