«Վերելք»․ Արցախցի երիտասարդներին խթանողն ու աջակիցը
11
0
2021 թ. ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենyակի կողմից յետպատերազմեան Արցախում մեկնարկեց «Վերելք» ծրագիրը, որի նպատակն էր նեցուկ կանգնել արցախցի երիտասարդներին, որպէսզի նրանք շարունակեն ապրել եւ իրենց ապագան կառուցել Արցախում:
2023 թ.-ի բռնի տեղահանութիւնը արցախցի երիտասարդությանը նոր մարտահրաւէրների առաջ կանգնեցրեց։ Այդ նպատակով ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը որոշեց կեանքի կոչել «Վերելք»-ի 3-րդ ծրագիրը, որը օգնեց արցախցի երիտասարդներին Հայաստանի աշխատաշուկայ մտնել եւ իրենց բիզնես-գաղափարները զարգացնել, ինչու չէ նաեւ՝ կիրառել եւ իրենց կեանքը շարունակել մայր Հայաստանում՝ փայփայելով Արցախ վերադարձի յոյսը:
Comments are closed.