Վերականգնուել է Հայաստան վերադառնալու իմ իրաւունքը. Մուրատ Փափազեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրատ Փափազեանը ֆէյսպուքեան իր էջում գրում է․

«Յարգելի բարեկամներ, ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Արդարադատութիւնը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրաւունքը։ Այս որոշումը վկայում է, որ Արդարադատութիւնը Հայաստանում կարող է անկախ լինել, որի համար շնորհակալ ենք նրան:

Յիշեցնենք, որ արտերկրում Նիկոլ Փաշինեանի դէմ իրականացուած բողոքի ակցիաներից յետոյ ԱԱԾ-ն մի շարք ՀՅԴ-ականների մուտքն արգելեց Հայաստան, որոնց թւում է նաեւ Մուրատ Փափազեանին։

Եւ վերջապէս այսօր Վարչական դատարանը բաւարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրատ Փափազեանի եւ ՀՅԴ Հոլանտայի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի դատական հայցերն ընդդէմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտաւորեցնելով ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեանը Մուրատ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի վերաբերեալ տուեալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների ցանկից։

Comments are closed.