Վերադարձ՝ վերադարձի յոյսով
- (0)

1917 թուականին Շուշիում լոյս տեսնող եւ ապա 1990-ականներին վերածնուած «Ապառաժը» հայ մամուլի այն եզակի պարբերականներից է, որը ծնուել է ազգային զարթօնքի ու պատմական բեկումնային ժամանակաշրջանում։ Այն եղել է ոչ միայն լրատուական հարթակ, այլեւ գաղափարական դիրքորոշում, ազգային մտքի ու պայքարի խօսնակ։
Տասնամեակների ընթացքում «Ապառաժը» անցել է դժուար ճանապարհ․ պատերազմներ, լռեցում, վերածնունդ եւ կրկին ընդհատում։ Սակայն ինչպէս իր անունն է յուշում, այն կանգուն է մնացել՝ դիմակայելով ժամանակի մարտահրաւէրներին։
Այսօր «Ապառաժը» վերադառնում է՝ ոչ միայն անցեալը յիշեցնելու, այլ ներկան բացայայտելու եւ ապագայի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու նպատակով։ Վերադարձ՝ վերադարձի յոյսով․ յոյս՝ խօսքի ազատութեան, ազգային արժանապատուութեան եւ հայ հասարակութեան առողջ ինքնագիտակցութեան վերականգնման։
Այսօր, ցաւօք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խօսքը վտանգաւոր է, իսկ լռութիւնը` յանցաւոր։
«Ապառաժը» շարունակելու է իր առաքելութիւնը՝ բարձրաձայնել այն, ինչ լռեցւում է, պաշտպանել ազգայինը, քննադատել ապազգայինը եւ լինել հանրային մտքի հարթակ՝ անկախ ժամանակաւոր շահերից։
«Ապառաժը» շարունակելու է օրակարգում ունենալ Արցախի հարցն ու արցախահայութեան իրաւունքների պայքարի ուղին։
Վերադարձը սկիզբ է։ Վերադարձ լինելու է։
«Ապառաժ»-ի խմբագրական
19 Դեկտեմբեր 2025թ.