Սթափութեան կոչ՝ միջազգային հանրութեանը. Արցախի Հանրապետութեան Ազգաին Ժողով

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՉԸ

2024թ. նոյեմբերի 11-22-ը Պաքւում նախատեսւում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP29), որին մասնակցելու հրաւէր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտօնական պատուիրակութիւններ, միջազգային կազմակերպութիւնների պատասխանատուներ և բազմաթիւ լրագրողներ: Միանգամայն ակնյայտ է, որ Պաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրութեանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էութեան հետ շաղկապուած ոճրագործութիւններից։ Կասկածից վեր է նաև, որ նշուած համաժողովին հրաւիրուած պաշտօնեաների և կառոյցների անտարբեր մօտեցումը Ատրպէյճանի ոճրագործութիւնների նկատմամբ այդ երկրի ղեկավարութեան կողմից դիտարկուելու է որպէս քաջալերանք՝ իրականացուած ու շարունակուող յանցագործութիւնների, որի ցանկից կարելի է առանձնացնել.

— Արցախում 2023թ. սեպտեմբերին Ատրպէյճանի կողմից ձեռնարկուած էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանութիւն և մարդկութեան դէմ իրականացուած յանցագործութիւն

— Ներխուժումը Հայաստանի Հանրապետութեան տարածք եւ ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրայ։

— Պաքուի կողմից պատանդառուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և միւս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը

— Ատրպէյճանի կողմից շարունակուող հակահայկական քաղաքականութիւնը, որն արտայայտւում է նաև Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգութեան ոչնչացման, իւրացման և ինքնութիւնը կեղծելու գործօն քայլերով։

Վերոնշեալ յանցաւոր գործողութիւնների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկութեանը յուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովի անուան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահութեան ու անկայունութեան մթնոլորտը, որն Ատրպէյճանի կողմից պարտադրուել է Հարաւային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրեայ պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ Արցախի Հանրապետութեան բռնագրաւման և ամբողջովին հայաթափելու միջոցով:

Կոչ ենք անում համայն հայութեանը և տարածաշրջանի՝ խաղաղութեամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպութիւններին ու անհատներին միանալ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի եւ Միջազգային քրէական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենօ Օգամփոյի սկսած արշաւին՝ տեղեկատուական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցութիւններով բացայայտել Ատրպէյճանի նենգ մտադրութիւնները և սթափութեան կոչ յղել միջազգային հանրութեանը:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն

«Միասնական հայրենիք» խմբակցութիւն

«Արդարութիւն» խմբակցութիւն

«ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

21.08. 2024թ

Երևան

Comments are closed.