Պէտք է աջակցել Արցախի իշխանութիւններին, որպէսզի նրանք կարողանան Արցախի ու արցախահայութեան ձայնը հասցնել միջազգային հանրութեանը
250
0
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը հիւրընկալուել է Artsakh TV-ի «Իրականում» հաղորդաշարին:
Կիրօ Մանոյեանը անդրադարձել է «Ատրպէյճանում իրավիճակի, մարդու իրաւունքների ու միջազգային իրաւունքի խախտումների եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ» Եւրոպական խորհրդարանում ընդունած բանաձեւին, կարեւորել այդ բանաձեւի նշանակութիւնը՝ Պաքուում տեղի ունենալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան COP29 համաժողովից առաջ:
Նա խօսել է նաեւ ցեղասպանութեան երեւոյթի նկարագրութեան եւ գնահատման միջազգային մօտեցումների մասին՝ նշելով, որ արդի աշխարհում ցեղասպանութիւն է որակւում նաեւ տեղահանութիւնը եւ հայրենազրկումը, երբ դա արւում է մտածուած եւ ծրագրաւորուած:
Մանրամասները՝ տեսանիւթում.
Comments are closed.