Պատրաստ լինել կազմակերպուած մեկնելու. ՀՅԴ Ազատամարտիկների յանձնախմբի կոչը հասարակութեանը
1122
0
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Ազատամարտիկների յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ:
Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողութիւններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք։
ՀՅԴ Ազատամարտիկների յանձնախումբը, հաւատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցութեան հաւատամքին, իր պատրաստակամութիւնն է յայտնում կանգնել Հայ զինուորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամաւորներին կոչ ենք անում ամէն վայրկեան պատրաստ լինել կազմակերպուած մեկնելու Հայրենիքը պաշտպանելու։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Ազատամարտիկների յանձնախումբ
16.11.2021 թ