«Նիկոլ Փաշինեան, մէկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու». Բագրատ Սրբազան
«Մենք պէտք է հրաժարուենք հպարտութիւնից, հպարտութեան մեղքից՝ խոնհարութեամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով», ելոյթ ունենալով Հանրապետութեան հրապարակում ընթացող համազգային հանրահաւաքում յայտարարեց Բագրատ Սրբազանը։
Խօսելով իրենց պահանջների մասին՝ ՀԱԵ Տաւուշի թեմի առաջնորդն ասաց.
«Այս կառավարութիւնն իրենց ղեկավարի գլխաւորութեամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը ֆիզիքական իմաստով, եկեղեցին առաջին օրուանից թիրախ են դարձրել, հարուած են հասցրել մեր ինքնութեան կարեւոր հիմնասիւներին, քայքայել են կրթական համակարգը, այսօր մեր դպրոցներում առատացրել են թմրանիւթերի առկայութիւնը, չկայ այսօր Արցախ աշխարհը, մեր կորսուած հայրենիքը, իրական հայրենիք էր Արցախը, աւելի իրական քան կարող էիք պատկերացնել։ Այս ամէնի խորապատկերի վրայ, կարծում եմ սխալուած չեմ լինի, ժողովուրդ ջան։ Ժամը 7-ին 20 է պակաս։ Առաջին անգամ եմ տալիս նրա անունը, Նիկոլ Փաշինեան, մէկ ժամ ժամանակ ունէք հրաժարական ներկայացնելու»։
Այս յայտարարութեանը հետեւեցին բացականչութիւններ, ծափահարութիւններ, «Նիկոլ, դաւաճան», «հեռացիր» վանկարկումներ։
Սրբազանն ասաց՝ պատրաստ է այս մէկ ժամուայ ընթացքում հանդիպելու եւ քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։
«Դուք այլեւս Հայաստանի Հանրապետութիւնում որեւէ ձեւի իշխանութիւն չունէք, եւ Ձեր հրաժարականով կը վերադարձնես Հայոց եռատօնը, որ գողացել էք այս ժողովրդից։ Հայ, Հայաստան, Հայրենքի ու Աստուած», ասաց Բագրատ Սրբազանն ու շարունակեցին ներկաները։
Comments are closed.