Յաջողութեան հասնելու ճանապարհը համաժողովրդական ընդգրկուն, ծանր ճնշումն է

Առանց ժողովրդի ճնշման, ոչ մի ՔՊ-ական չի ստորագրի, իմփիչմենթը պէտք է արձանագրի փողոցային պայքարի արդիւնքը։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ , ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթէլեանը։

«Յաջողութեան հասնելու ճանապարհը համաժողովրդական ընդգրկուն, ծանր ճնշումն է։ Եթէ ուզում ես յաջողութեան հասնել, պիտի ունենաս համաժողովրդական ծանր ճնշում, փողոցային պայքար, որով կարող ես ստիպել 20 պատգամաւորի այն կողմից քուէարկի, որ տեղի ունենայ իմփիչմենթի պրոցեսի աւարտը։

Հակառակ պարագայում, քանի թեկնածու ուզում ես՝ առաջադրի, ինչ ուզում ես՝ արա, որեւէ արդիւնք չենք ունենալու։ Ինչ որ մէկը հաւատո՞ւմ է, որ առանց ճնշման 1 ՔՊ-ական կը ստորագրի։ Դա կը լինի, երբ երկրում ստեղծուի երկիշխանութիւն, կը սկսուի առնէտավազք ՔՊ-ից»,- նշել է Սաղաթէլեանը։

Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ տեսանիւթում.