Մայր Աթոռի Սփիւռքի թեմակալ առաջնորդներու եւ հայրապետական պատուիրակներու յայտարարութիւնը
- (0)

Մենք՝ Սփիւռքի թեմակալ առաջնորդներս եւ հայրապետական պատուիրակներս, մեր խորը մտահոգութիւնն ենք յայտնում՝ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի անազատութեան մէջ մնալու առնչութեամբ։
Մեր հաւատացեալ ժողովրդի, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ մեր հոգեւոր դասի համար, անսովոր եւ սրտաբեկիչ երեւոյթ է երկու բարձրաստիճան հոգեւորականների շարունակուող արգելափակումը Հայաստանի Հանրապետութեան դատական համակարգի կողմից:
Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձեւով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինուել ազատութեան մեջ մնալու այլընտրանքային միջոցներով, մինչեւ դատական արդար վճռի իրականացումը։
Մօտիկից ծանօթ լինելով մեր երկու հոգեւոր եղբայրների կեանքի ուղեգծին, նրանց անձնական ու հոգեւոր գործունէութեանն ու կենսանուէր ծառայութեանը, ինչպէս նաեւ նրանց հանրային հեղինակութեանը, մենք համոզուած ենք, որ լինելով ազատութեան մէջ, նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտի նախաքննութեան կամ դատաքննութեան ընթացքին։
Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարութիւնները իրականացուեն բաց եւ թափանցիկ, բացառապէս օրէնքի եւ իրաւունքի գերակայութեան հիման վրայ՝ ապահովելով բոլոր կողմերի իրաւունքների հաւասար պաշտպանութիւնը։
Մենք շարունակում ենք աղօթել մեր հոգեւոր եղբայրների առողջութեան եւ բարօրութեան համար եւ լիայոյս ենք, որ օրինական ու արդար դատավարութեան արդիւնքում նրանք կ’արդարացուեն եւ կը վերականգնուեն իրենց ամբողջական իրաւունքները։
18 օգոստոս 2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Սփիւռքի թեմակալ առաջնորդներ եւ հայրապետական պատուիրակներ՝
1․ Խաժակ արքեպս․ Պարսամեան (Իտալիա)
- Յակոբ արքեպս․ Գըլնճեան (Ուրուկուէյ)
- Յովնան արքեպս․ Տէրտէրեան (ԱՄՆ)
- Եզրաս արքեպս․ Ներսիսեան (Ռուսաստան)
- Մովսէս արքեպս․ Մովսիսեան (Ռուսաստան)
- Վազգէն արքեպս․ Միրզախանեան (Լատվիա)
- Աշոտ եպս․ Մնացականեան (Եգիպտոս)
- Արմաշ եպս․ Նալբանդեան (Սուրիա)
- Մարկոս եպս․ Յովհաննիսեան (Ուքրաինա)
- Յովակիմ եպս․ Մանուկեան (Մեծն Բրիտանիա)
- Տաթեւ եպս․ Յակոբեան (Ռումանիա)
- Նարեկ եպս․ Բերբերեան (Պրազիլիա)
- Աբգար եպս․ Յովակիմեան (Գանատա)
- Վարդան եպս․ Նաւասարդեան (Աւստրալիա)
- Սերովբէ եպս․ Իսախանեան (Գերմանիա)
- Տիրան եպս․ Պետրոսեան (Աւստրիա)
- Օշական եպս․ Գիւլգիւլեան (Իրաք)
- Մեսրոպ եպս․ Պարսամեան (ԱՄՆ)
- Կիրակոս եպս․ Դաւթեան (Վրաստան)
- Առէն եպս․ Շահէնեան (Արժանթին)
- Գրիգոր եպս․ Խաչատրեան (Ֆրանսա)
- Խորէն եպս․ Առաքելեան (Յունաստան)