ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկուայում քննարկել են տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցեր
- (0)

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արմէն Ռուստամեանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը Ռուսաստանի Դաշնութիւն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկուայում հանդիպել են «Արդար Ռուսաստան» կուսակցութեան առաջնորդ Սերգէյ Միրոնովի, ինչպէս նաեւ Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխօսնակ Պյոտր Տոլստոյի եւ իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցութեան ղեկավար Վլադիմիր Վասիլեւի գլխաւորած պատուիրակութեան հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկուել են հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցեր։