ՀՅԴ Հայ դատի Արցախի յանձնախումբը գումարել է իր անդրանիկ նիստը
1248
0
Հոկտեմբերի 22-ին Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Արցախի յանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցել են Արցախի գրասենեակի պատասխանատու Գէորգի Պետրոսեանը, Սերգեյ Շահվերդեանը, Մելանյա Բալայանը, Լեռնիկ Յովհաննիսեանը և Արա Պուլուզեանը:
Մի շարք կազմակերպական հարցերի քննարկումից յետոյ յանձնախումբը առաջիկայ վեցամսեայ գործունեութեան ծրագրին անդրադառնալով՝ ճշտել է կազմակերպական, քաղաքական-յարաբերական և քարոզչական մի շարք առանցքներ, որոնց շուրջ առաջիկայ ամիսներին իր գործունէութիւնն է ծաւալելու Արցախի գրասենեակը:
Նիստի ընթացքում խօսուել է նաև Արցախի շուրջ ծաւալուող քաղաքական գործընթացների մասին, և դրանց կապակցութեամբ առաջարկներ են տրուել ՀՅԴ Հայ դատի կենտրնական գրասենեակին:
ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակ