ՀՅԴ ԳՄ-ն ՀՀ կառավարութեանն է ներկայացրել արտակարգ դրութեան պայմաններում միջոցառումների առաջարկութիւններ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը (ԳՄ) մարտի 23-ին ՀՀ կառավարութեանն է ներկայացրել արտակարգ դրութեան պայմաններում իրականացման ենթակայ միջոցառումների վերաբերեալ առաջարկութիւններ:

Դրանք վերաբերում են արտակարգ դրութեան՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային հարցերի:

Ներկայացուած փաստաթղթի վերաբերեալ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս կը գայ պարզաբանումներով և բացատրութիւններով:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին

24.03.2020 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.