ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատուութեան գրասենեակի Յայտարարութիւնը
ԱՐՑԱԽԵԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՑ ԵՒ ՀՀ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՆՈՒԻՐԵԼՈՒՑ ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ՇԵՂԵԼՈՒ ՁԱԽՈՂ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնոյթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնեանի վարքագծի շուրջ։
Չանրադառնալով մանրամասնութիւններին, որոնք մէկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինեանի գլխաւորութեամբ ՀՀ իշխանութեան հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացութիւնից՝ Ա.Սիմոնեանի արտայայտութիւններից առանձնացնում ենք հետևեալը․ վերջինս թէ՛ լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում, թէ՛ աւելի ուշ ներողութիւն խնդրող գրառումով յստակօրէն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփիւռքահային: Նրան դաւաճան անուանած հայ մարդու մասին խօսելիս՝ յայտարարում․ «…որևէ մէկը
քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողութիւն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը Ա. Սիմոնեանի ֆբ գրառումից):
Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց յետոյ, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփիւռքահայերի:
Սակայն ի գիտութիւն ալեն սիմոնեան կոչեցեալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր կողմից).
– Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ հայրենիքը,
– ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ պարտաւո՛ր է տէր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդէպ իր պարտաւորութիւններին,
– Հայաստանի պետութիւնը պարտաւոր է թէ՛ կազմակերպել, թէ՛ ծառայել, թէ՛ հաշուի նստել ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ կարծիքի հետ,
– Բացայայտ, թէ թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԷ ՉՈՒԶԵՆ՝ հայենադարձութիւնը շարունակուելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՒՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանութեան հետևանքով աշխարհասփիւռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրութիւն անելու գաղափարը շա՛տ աւելի վեհ է, քան Սահմանադրութեամբ տրուած այս կամ այն իրաւունքը:
Իշխանութիւններն ու պաշտօններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցէ և վիրաւոր:
ՀՅԴ Գերագոյն Մարմնի Հայրենադարձների խորհրդատուութեան գրասենեակ
Comments are closed.