Հանդիպում Սպանիոյ վարչապետ Փետրօ Սանչեսի հետ

Օրերս Ուրուկուէյի մայրաքաղաք Մոնթէվիտէոյում տեղի է ունեցել հանդիպում՝ Ընկերվար միջազգայնականում (Սոցինտերն) Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալպանտեանի և պաշտօնական այցով Ուրուկուէյում գտնուող Սոցինտերնի նախագահ, Սպանիայի վարչապետ Փետրօ Սանչեսի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկուել են ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգութեան խնդիրները, ինչպէս նաև Ադրբեջանի կողմից պատանդառուած հայ գերիների իրաւունքների պաշտպանութեանը և Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադարձի իրաւունքին առնչուող հարցեր։

Մարիօ Նալբանտեանը Սպանիայի վարչապետին է փոխանցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի` Հայաստանում ժողովրդավարութեան նահանջի և հաստատուած մենատիրական կառավարման վերաբերեալ նամակն ու տեղեկանքը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ