Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում չկայ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթաց
194
0
Խաղաղութեան խաչմերուկին միայնակ կանգնած պաշտօնական Երեւանի հերթական զիջումը՝ Հայոց պահանջատիրութիւնն է։ Նախ պատմական ու իրական Հայաստան, յետոյ՝ 1,5 միլիոն զոհի անունների ցուցակագրում ու ի վերջոյ Հայոց ցեղասպանութեան հարցը դուրս են բերում դիւանագիտական օրակարգից:
«Փաշինեանի Ապրիլի 24-ի ուղերձ կոչուածը ցոյց է տալիս, որ այս քաղաքական ուժը արդէն իսկ հրաժարուել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացին որեւէ մասնակցութիւն ունենալուց», abcmedia.am-ի պատրաստած ռեպորտաժում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
«Այս իշխանութիւնների համար Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում չկայ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթաց» շեշտել է Մանոյեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում.
Comments are closed.