Լաչինի միջանցքը գրաւելուց յետոյ Ադրբեջանը Արցախ մտնելիս պահանջելու է վիզա կամ ադրբեջանական անձնագիր

«Պաքուն Հայաստանի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալւում են, սկզբում կը կլանեն Արցախը, յետոյ արդէն յաջորդ հարուածը կը լինի Սիւնիքում, Տաւուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատեւ նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Պատգամաւորի խօսքով՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը անձրեւոտ եղանակին լուրջ խնդիրներ է առաջացնելու։

«Ադրբեջանցիների կողմից յաջորդ քայլով՝ Լաչինի իրաւական ռեժիմը կասկածի տակ դնելն է լինելու, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են թոյլ չտան Արցախ մտնել, ասեն՝ պէտք է վիզա ստանաք կամ ադրբեջանական անձնագիր: ՀՀ իշխանութեան համար ԼՂ-ը խորթ է, ասում են՝ Արցախը անցաւ տանք՝ ՀՀ-ն պահենք»,- նշեց Խաչատրեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.