Իշխան Սաղաթէլեան. «ՔՊ-ի եւ Թուրքիայի, Ադրբեջանի խօսոյթը նոյնն է, ՀՅԴ-ի մասին խօսում են նոյն բառապաշարով եւ վերաբերւում են նոյն կերպ»

«Յստակ թիրախաւորւած է Դաշնակցութիւնը, փորձում են այս ճանապարհով խոչընդոտել կուսակցութեան գործունէութիւնը, որը չի՛ ստացուի»,- այս մասին երէկ՝ երեկոյեան ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը՝ դատարանի բակում։

Անդրադառնալով ՀՅԴ Վայոց ձորի կառոյցի 12 անդամի, այդ թւում 2 կնոջ ձերբակալութեան փաստին, Իշխան Սաղաթէլեանն ասել է. «Այդ մարդիկ անազատութեան մէջ են բացառապէս նրա համար, որ դաշնակցական են ու մասնակցել են միտինգներին։ Գլխաւոր յանցագործի՝ Նիկոլի յանձնարարութեամբ միւս բանդան նման յանցագործութիւններ է անում, սակայն դա Դաշնակցութեան գործունէութեան վրայ ազդեցութիւն չի ունենայ»:

«Խնդիրը շատ պարզ է. կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրայ տապանաքար է դնելու»,- յստակեցրել է նա:

Comments are closed.