Ինչո՞ւ էիք շուրջ 3 տարի հասարակութիւնից թաքցնում բանակցային գործընթացները
1058
0
Ես արդէն ասացի, որ երբ այդ տեսանիւթը պատրաստւում էր, ես լրագրողներին ասել եմ՝ չեմ մեկնաբանելու, որովհետև կարծում եմ, որ ամէն ինչ ասւած է․ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը։
Պատգամաւորը հարցրել էր․ «Պարո՛ն Սիմոնեան, Դուք այստեղ յայտարարում էք, որ հանրութիւնը յոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելոյթներից։ Դուք նման մի ելոյթ ունեցաք Ռուսաստանում՝ յայտնուելով դիւանագիտական սկանդալի կիզակէտում։ Անմիջապէս արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը՝ Ձեզ մեղադրելով երևակայութեանը զարկ տալու մէջ։ Կարո՞ղ էք պարզաբանել, ի վերջոյ, թէ ինչ ասել է՝ Լաւրովեան պլան, ինչի՞ մասին է խօսքը»։
https://youtu.be/jeUIUlVzI58