«Ես հաւատում եմ, որ մի օր իմ տղան կամ նրա տղան անպայման կ՚ազատագրեն մեր Աղաւնոն»

2022-ի օգոստոսի 15-ին Անին ու նրա երեք մանկահասակ երեխաները հարկադրաբար լքեցին հարազատ Աղաւնոն, իսկ օգոստոսի 24-ի գիշերը՝ Անիի ամուսինը։ Օգոստոսի 25-ին ադրբեջանցիները մտան Աղաւնոյ։

Անիի ընտանիքն այժմ ապրում է Էջմիածնում՝ վարձով։ Ո՛չ երեխաները, ո՛չ էլ Անին ու ամուսինը չեն կարողանում մերուել նոր միջավայրին։ Անին Աղաւնոյի իրենց տնից որոշ իրեր է բերել, որոնք տեղաւորել է վարձով տան մեջ։ Նոյնիսկ վարագոյրն է փոխարինել Աղաւնոյից բերած վարագոյրով, որ կարողանան վարձով տանն ընտելանալ, որ Աղաւնոյի տան ջերմութիւնը զգան, բայց ոչինչ այլեւս առաջուանը չէ․․․ Աղաւնոյում ուրիշ էր, գիւղի բնակիչները մի ընտանիքի պէս էին, մէկն ապրում էր միւսի ցաւով, ուրախանում էի միւսի ուրախութեամբ։ Ոչ մի բնակավայր չի փոխարինի Աղաւնոյին․․․

Անին մինչև հիմա արցունքով ու հուզմունքով է հիշում Աղավնոն։ Հիշում է՝ ինչպես էր անուսինն ուզում այրել իրենց տունը, բայց ոստիկանները հսկում էին, որ որևէ մեկն իր տունը չայրի, չվնասի․․․ Անին ասում է՝ իշխանությունները պատճառաբանում էին, թե մի օր ամեն մեկը, գուցե, իր տուն վերադառնա, այդ դեպքում ինչո՞ւ այրել տները։ Անին այս պատճառաբանությունը մանկամիտ է համարում․․․

«Մենք էլ որոշեցինք գոնէ մի հետք թողնել, որ չվայելեն մեր տունը։ Ամուսինս խոզը մորթեց, կենդանու արիւնն ու միսը շաղ տուեց տան մէջ, որ տունն իրենց համար հարամ լինի ու չմտնեն մեր տուն։ Ամուսինս պատերին մեծ տառերով գրել էր՝ խոզի արիւն է, որ իրենք իմանան․․․ Յետո իրենց կայքերով տեսանք մեր տունը։ Գրել էին՝ հայերը անթոյլատրելի բաներ են անում․․․․ Մեր տարածքներն իրենցն էին համարել։ Իրենք որտե՞ղ էին, որ այդ հողերը հայերինն էին»,- զայրոյթով ու յուզմունքով պատմում է Անին։

«Ես հաւատում եմ, որ մի օր իմ տղան կամ նրա տղան անպայման կ՚ազատագրեն մեր Աղաւնոն էլ, միւս հողերն էլ, որոնք մերն են»,- եզրափակում է Անին։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.