Դեսպան Անահիտ Յարութիւնեանը համատեղութեան կարգով նշանակուել է Տոմինիքեան Հանրապետութիւնում ՀՀ դեսպան

Նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Գանատայում Հայաստանի դեսպան Անահիտ Յարութիւնեանը համատեղութեան կարգով նշանակուել է Տոմինիքեան Հանրապետութիւնում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդուածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաև «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդուածի 1-ին մասի.

Գանատայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանին, համատեղութեան կարգով, նշանակել Տոմինիքեան Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան (նստավայրը` Օթթաուա)»,- ասուած է նախագահի հրամանագրում:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.