Դաժանօրէն պարտուածը չի կարող բանակցող լինել

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամպիոն եւ հռետորական հարց տալ՝ թէ Ալիեւը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի։

Բա՞ նախաստորագրելուց առաջ ի՞նչ էք պալմանաւորուել, մտածել եւ ինչպէ՞ս։

Բա՞ որ պնդում ենք, որ նախաստորագրուածը Պաքուի պահանջների ու քո վախերի ու պարտութեան արտացոլանքն է, հենց դա նկատի ունենք․․․

Բա՞ որ պնդում ենք, որ 25%-ով ռազմական ծախսերն աւելացրած Պաքուն խաղաղութիւն չի ուզում, հենց դա ունենք։

Բա՞ որ գոչում ենք, թէ զինուող Պաքուի կողքին քո ռազմական պիւտճէն 15%-ով կրճատելը ապսորդ է, դա նկատի ունենք։

Բա՞ որ բարձրաձայնում ենք, թէ չէք պատկերացնում իրական աղէտի ու երկրի գլխին կախուած ինքնիշխանութեան կորուստը, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ հռչակագրից հրաժարաումը ՀՀ անկախութեան լուծարումն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ խաղաղութեան բառի կիրառումը դեռ իրական խաղաղութիւն չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ խորհրդանիշերից հրաժարումը մանկուրտացում է եւ ուրացում, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ միջանցքի/TRIP-ի ոչ մի դետալ մանրամասնած չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գուժում ենք, որ մեր ինքնութեան դէմ ասպատակութիւնդ Պաքուի եւ Թուրքիայի հրահանգն է, եւ նրանց կողմից մեզ պարտադրուող երկրի մոտելը՝ ՀՀ Անկախութեան ոչնչացումն է, դա նկատի ունէինք։ Բա՞ որ ասում ենք, որ քո պատկերացրած «4-րդ հանրապետութիւնը» պետութեան կոլապսն է՝ «տալ ամէն ինչ՝ չստանալ ոչինչ» բանաձեւով, հենց սա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք միջազգային ատեաններից հայցերը ետ քաշելը մեր մէջքին հասցրած դաշոյն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք ցեղասպանին լեգիտիմացնում էք, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ պարտուածը եւ ժողողրվրդին մէկ անգամ խաբած-ուրացածը չի կարող բանակցող լինել, դա նկատի ունենք։ Դատարկ, անդաշնակից դահլիճում, խլացուած WhatsApp-ով, ուժի եւ ցինիզմի քաոսի մէջ խեղճի «պոզիտիւ» ուղերձները միայն քամահրանք ու խղճահարութիւն են առաջացնում՝ բացում թշնամու չսանձուող ախորժակը։

Դաժանօրէն պարտուածը չի կարող բանակցող լինել, աքսէոմատիկ ճշմարտութիւն է։ ԳՆԱ!!!!!

Յ․Գ․ Դուք անգամ ներքին անվտանգութիւն ապահովելու ունակութիւն չունէք․ երկրում մոլեգնող ջունգլիների բարքերը վկայ․․․ու էն եռաթել մուրճը․․․․

Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր