Բանակցային սեղանին միայն Ատրպէյճանի շահերի սպասարկումն է. Լիլիթ Գալստեան
- (0)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը հիւրընկալուել է Առաջին ալիքի «Հարցազրոյց Պետրոս Ղազարեանի հետ» հաղորդաշարի տաղավարում:
Հարցազրոյցի հետ կապուած՝ Լիլիթ Գալստեանը կատարել է մի քանի կարեւոր հաստատումներ.
– Խորհրդարանում տիրող ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈԼՇԵՎԻԶՄԻ մթնոլորտը գրեթէ անհնար է դարձնում օրէնսդրական նախաձեռնութիւնները,
– Ազգային դժբախտութիւն է ունենալ մի իշխանութիւն, որը չի ուղեկցւում ազգային, պետական շահերով,
– Մենք եւ ՔՊ-ն արժէքաբանական բեւեռներում ենք․ Նիկոլի վարած արտաքին քաղաքականութեան եւ նրա յանձնառութեան արդիւնքում Արցախը եւ նրա ինքնորոշման իրաւունքը զոհաբերւում են օտարածին շահերին, ՀՀ-ն աշխարհաքաղաքական սուբիէկտից վերածուել է օբիէկտի,
– Բանակցային սեղանին միայն Ատրպէյճանի շահերի սպասարկումն է, մեր բոլոր շահերը զրոյացուել են,
– Երկրում խորանում է ավտորիտար ռեժիմը, իսկ ժողովրդավարութիւնը դիմակ էր՝ իրացնելու այն ծրագիրը, որը ցեղասպանութեան եւ պետականութեան կորստի հեռանկարի առջեւ է կանգնեցրել հայ ժողովրդին․
– Բանակցողի փոփոխութիւնն առաջնային է․ առողջ եւ հաւասարակշռուած արտաքին քաղաքականութեամբ, անվտանգային նոր համալիր ծրագրով եւ ներազգային համերաշխութեամբ հնարաւոր է իրավիճակը բեկել․․․
Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ տեսանիւթում